ԱՄՆ-ը նշել է Իրանի դեմ ուժի կիրառման պայմանը
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ելնում է այն բանից, որ Իրանի դեմ ռազմական ուժի գործադրումը կպահանջի համաշխարհային հանրակցության ընդհանուր համաձայնությունը, սակայն իրեն միակողմանի պատասխան գործողությունների իրավունք է վերապահում Միացյալ Նահանգների քաղաքացիներին կամ օբեկտներին Թեհրանի հարվածի դեպքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի փոխնախագահ գեներալ Փոլ Սելվան:
«Կպահանջվի միջազգային փոխհամաձայնություն, նախքան ուժի կիրառումը: Մեկ կոնկրետ վերապահությամբ. եթե իրանցիները հարվածի տակ դնեն ԱՄՆ-ի քաղաքացիներին, միջոցները կամ զինված ուժերը, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանելու ռազմական գործողությունների կիրառմամբ: Եվ անհրաժեշտ է, որ իրանցիները դա իմանան, դա պետք է միանգամայն պարզ լինի»,- ասել է նա: