25.11.2024
Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունը
prev Նախորդ նորություն

ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելը Ուկրաինայի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցությունը մնում է Ուկրաինայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:


«ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում լիիրավ անդամակցության ձեռքբերման հարցում Ուկրաինայի ռազմավարական կուրսն ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրությունում: Այն մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»,- ասել է Զելենսկին:

Նա շնորհակալություն է հայտնել Ստոլտենբերգին քաղաքական եւ գործնական աջակցության համար՝ հայտնելով Դաշինքնի հետ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու մտադրության մասին:

«Ռուսաստանի շարունակվող ռազմական ագրեսիան հիմնական մարտահրավերներից մեկն է եվրաատլանտյան անվտանգության համար: Ընդհանուր խնդիրների թվում է Սեւ ծովում կայունության եւ անվտանգության ապահովումը»,- ընդգծել է Զելենսկին: