19.04.2025
Հայաստանը նայում է դեպի Եվրոպա. Միքայել Մինասյանի նոր հոդվածը՝«The Huffington Post»-ում
prev Նախորդ նորություն

Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի՞. դատախազությունը տեղյակ չէ

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հետ կապված Հայաստանը Չեխիայից պաշտոնական ոչինչի չի ստացել։


Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ 

Ինչպես ավելի վաղ VERELQ-ը գրել էր, Պրահայի քաղաքային դատարանը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին որոշում է կայացրել:


Չեխական Tyden.cz կայքի հաղորդմամբ, արտահանձնման վերջնական որոշումը պետք է կայացնի երկրի արդարադատության նախարարը:


Սերժ Սարգսյանի եղբորորդին 2018 թվականի ամառվանից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Դեկտեմբերին նրա արտահանձնման մասին հարցումն ուղարկվել էր Պրահա:


Նարեկ Սարգսյանը մեղադրվում է զենքի անօրինական պահման և թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:

Բացահայտվել է մասշտաբային կոռուպցիոն սխեմա Ստեփանավանի անտառտնտեսությունում. ԳԴ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար