24.11.2024
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արտագաղթել է Երևանի ոստիկանապետի տեղակալը

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով այլեւս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը արտագաղթել է Հայաստանից: Նա գրին քարտ է շահել եւ օրերս մեկնել է Ամերկայի Միացյալ Նահանգներ:

Մեհրաբյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատել էր ընդամենը 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 3-ին եւ ուղարկել էր կադրերի ռեզերվ: Կադրային սույն փոփոխությունը անհասկանալի էր մնում, քանի որ Մեհրաբյանը համարվել է իշխանությունների լավագույն ծառաներից մեկը, հայտնում է "Հայկական ժամանակ" թերթը:

"Նա առանձնակի աչքի էր ընկել ե՛ւ 2008-ին ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իրականացված ապօրինությունների ու բռնությունների ընթացքում, երբ Կենտրոնի ոստիկանապետն էր, ե՛ւ դրանից հետո՝ հանրային հնչեղություն ստացած տարբեր հարցերով քաղաքացիների իրականացրած բողոքի միջոցառումների ընթացքում: Վերջին անգամ նա աչքի էր ընկել այս տարվա հունիսի 23-ին, երբ Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ հայհոյել էր մի կնոջ: Փաստորեն, անգամ Արթուր Մեհրաբյանին դուր չի եկել իր եւ իր նմանների ապականած Հայաստանը", - հիշեցնում է թերթը: