24.11.2024
Մամուլ. Արտագաղթել է Երևանի ոստիկանապետի տեղակալը
prev Նախորդ նորություն

Լավրովը չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել նոյեմբերի 25-ին ծրագրված իր այցը Թուրքիա։

«Որոշում է ընդունվել վաղը Ստամբուլում ծրագրված՝ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարների մակարդակով հանդիպումը չեղյալ հայտարարելու մասին», - ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Լավրովը։

Մինչ այդ ՌԴ ՊՆ-ը հաստատել էր Թուրքիայի ու Սիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռի խոցման փաստը: ՌԴ պաշտպանության գերատեսչությունում նշում են, որ ինքնաթիռը հավանաբար խոսցվել է ցամաքից: Ինքնաթիռի կործանման մասին հայտնել էին թուրքական ԶԼՄ-ները: Հետագայում պարզ է դարձել, որ ինքնաթիռը խոցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից "սահմանը խախտելու համար":

Ի սկզբանե հայտարարվում էր, որ խոսված Су-24-ի երկու օդաչուները կարողացել են լքել ինքնաթիռը, սակայն դրան հաջորդել է տեղեկատվություն, որ նրանցից մեկը զոհվել է, երկրորդը հայտնվել սիրիական թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում:

Նախատեսվում էր, որ վաղը կայանալու է Ռազմավարական պլանավորման ռուս-թուրքական համատեղ խմբի հինգերորդ նիստը։ Սերգեյ Լավրովը հայտարարել է նաև, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական սպառնալիքն աճում է՝ «և դա անկախ այն դեպքից, որ այսօր տեղի ունեցավ»։

Ահաբեկչության վտանգը Թուրքիայից պակաս չէ, քան Եգիպտոսից, և Ռուսաստանի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Թուրքիա, շեշտել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Մինչ այդ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խոսքում նշել էր, որ ինքնաթիռի կորուստը ՌԴ-ի թիկունքին հասցված հարված է ահաբեկիչների աջակիցների կողմից, որն անպատասխան չի մնա: