24.11.2024
Կառավարությունը 50 մլն դրամ տրամադրեց ավտոբուսի վրաթի հետևանքով տուժածներին
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել է Լիբանանի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամին՝ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ է դարձել։

«Խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային ահաբեկչական գործողությունը, որի նպատակը ինչպես Լիբանանում, այնպես էլ տարածաշրջանում կայունության և անվտանգության խաթարումն է։ Զորակցության և սփոփանքի խոսք եմ հղում Ձեզ և Լիբանանի եղբայր ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Սարգսյանի ցավակցական հեռագրում, հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:

Հիշեցնենք, որ երկու մահապարտ-ահաբեկիչ գործի են դրել պայթուցիկներ Բեյրութ քաղաքի արվարձանի բանուկ փողոցներից մեկում՝ յոթ րոպե տարբերությամբ: Ավելի քան 40 մարդ զոհվել է, 180-ը հոսպիտալացվել են հիվանդանոցները, նրանք գտնվում են ծանր վիճակում: Կրկնակի ահաբեկչության պատասխանատվությունն արդեն ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը: