24.11.2024
Սարգսյան. Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանում են
prev Նախորդ նորություն

Կառավարությունը 50 մլն դրամ տրամադրեց ավտոբուսի վրաթի հետևանքով տուժածներին

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 50 միլիոն դրամ:

Նախագիծը գործադիրին ներկայացրեց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ասաց, որ յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1 միլիոն 500 հազար դրամ:

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորները կստանան 700 հազարական դրամ, իսկ ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին կհատկացվի 500 հազարական դրամ, հայտնում է tert.am-ը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՌԴ կառավարության ղեկավարին, ՌԴ առողջապահության նախարարությանը և Տուլայի նահանգապետին` դժվար պահին աջակցություն ցուցաբերելու համար:

Վարչապետն օպերատիվ և լավ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց նաև կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: