26.11.2024
ԼՂ բանակցային գործընթացը պետք է շարունակվի 1990 թթ. առաջին կեսի տրամաբանությամբ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Սկսենք այնտեղից, որտեղ կանգ առավ Վազգենի սիրտը. Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ նախագահ

Այսօր տեղի ունեցավ ԵԿՄ նոր վարչության առաջին նիստը, որի օրակարգային հարցը ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունն էր։ Վարչության 25 անդամները միաձայն կողմ քվեարկեցին Սասուն Միքայելյանի թեկնածությանը։ Մին այդ միաձայն հաստատվել էր ԵԿՄ վարչության նոր կազմը:


«Երդվում եմ մեր եռագույով՝ ծառայել ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը եւ իմ ժողովրդին»,-իր խոսում ասաց Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ հասկանում է ողջ պատասխանատվությունը։


Երբեք չկասկածեք՝ կյանքի գնով էլ լինի, արյան գնով, ես պաշտպանելու եմ բոլորիս պատիվը։ Մենք ունենք գերնպատակ՝ հետ վերադարձնել մեր պատիվը, վերադառնալ մեր ակունքներին, ծառայել մեր բանակի, Արցախի, մեր ժողովրդի հզորացման համար։ Մենք երդվյալներ ենք»,-ասաց Սասուն Միքայելյանը՝ շնորհակալություն հայտնելով համագումարին ներկա գեներալներին եւ մյուս ներկաներին, եւ հավելեց, որ խոնարհվում է նաեւ բոլոր այն մարդկանց առաջ, որոնք համաձայն չէին իր թեկնածությանը։


Մինչ այդ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի ժամանակ իր ելույթում նա ասաց, որ այստեղ են ոչ թե տիտղոսներ վերցնելու, այլ սխալներն ուղղելու։


Սասուն Միքայելյանը խոսեց Արցախյան պատերազմի ժամանակ հայության համախմբվածության կարեւորության մասին՝ նշելով, որ հենց դրա շնորհիվ մենք ունեցանք ցանկալի արդյունք, եւ մեզ պարտադրված պատերազմում ոչ միայն կարողացանք ծնկվի բերել իր տեխնիկայով եւ զինուժով մեզ գերազանցող թշնամուն, այլեւ ստեղծել անկախ պետություն։


ԵԿՄ վարչության նախագահի թեկնածուն անդրարձավ նաեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը, որի ժամանակ սպանվեց նաեւ ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանը․


«Երբ ստեղծվել էին միասնակության համար լավ նախադրյաներ, իրականացվեց հոկտեմերի 27-ի ոճրագործությոնը, եւ դա ընդմիշտ մնալու է սեւ խարան մեր պատմության ամենափառահեղ էջերից մեկի վրա, եւ ինչպես էլի եմ ասել՝ այդ ոճրագործությունը եղավ հայի ձեռքով՝ թուրքից դաժան։ Այս կորուստը մեզ համար փորձություն էր․ կդիմանայի՞նք, կկարողնայաի՞նք ԵԿՄ-ն պահպանել այնպիսին, ինչպիսին էր սպարապետի կենդանության օրոք։ Ցավով պետք է նշեմ, որ ԵԿՄ-ն չդիմացավ այդ փորձությանը։ Ոճրագործության հաջորդող տարիների ընթացքում օրվա իշխանություններին հաջողվել է պառակտել մեզ, որոշներին ներքաշել քաղաքական խարդավանքների մեջ»,-իր ելույթում ասաց Սասուն Միքայելյանը։ Այս կոնտեքստում նա անդրադարձավ նաեւ Մարտի մեկի արյունալի դեպքերին ու այդ տարիներին շարունակվող արտագաղթին։


Խոսելով Ապրիլյան պատրեազմից՝ Սասուն Միքայլեյանն ասաց, որ այն ցույց տվեց, որ ամեն ինչ կորած չէ, եւ մենք ունակ ենք համախմբվելու եւ մեր հավաքական կամքը ցույց տալու․


«Արդեն 2018 թվակնաի ապրիլ-մայիսին հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել Նոր Հայաստանի գաղափարի շուրջ եւ իրականացրեց նախադեպը չունեցող թավշյա, ոչ բռնի հեղափություն եւ համազգային համախմբման համար հնարավորություն ստեղծեց, կասեցրեց հայաթափման, ազատագրված տարածքների հեկտար-հեկտար կորուստը»,-նշեց «Սասուն» ջոկատի հրամանատարը։ Նա իր ելույթի վերջում եւս մեկ անգամ ընդգծեց «Երկրապահ կամավորականների միության» դերը Արցախի եւ Հայաստանի անվտամգության գործում․


«Տղե՛րք, եկեք սկսենք այնտեղից, որտեղ կանգ առավ Վազգենի սիրտը»,-եզրափակեց Սասուն Միքայելյանը։