24.11.2024
Դավիթ Հարությունյան. Սահմանադրական փոփոխությունները կհանգեցնեն
prev Նախորդ նորություն

Երևանում ԵՄ դեսպանատան դիմաց այրեցին ԼԳԲՏ դրոշը

«Հանուն օրենքի» հասարակական-քաղաքական կազմակերպությունն այսօր` նոյեմբերի 6-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև այրեց ԼԳԲՏ դրոշը` ԵՄ–ին եւ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին հորդորելով չքարոզել միասեռականություն:

«Հանուն օրենքի» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ Ծովինար Կոստանյանը նշեց, որ Հայաստանում տարբեր տեսակի «կասկածելի փոքրամասնությունների» իրավունքները պաշտպանելը և այն հավասարեցնելը ազգային արժեքներին նշանակում է խարխլել պետության հիմքերը, հայտնում է news.am-ը:

«Մենք, լինելով հայ, մի ազգի ներկայացուցիչ, որն առաջինն ընդունեց քրիտոնեությունը որպես պետական կրոն, հարկ ենք համարում պաշտպան կանգնել քրիստոնեության հիմնարար արժեքներին: Մենք չենք ցանկանում խախտել որևիցե մեկի իրավունքները, սակայն նաև թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքը»,-ասաց Ծովինար Կոստանյանը:

ԵՄ շենքի դիմաց ԼԳԲՏ դրոշն այրելուց հետո ակցիայի կազմակերպիչներին մոտեցան գրասենյակի ներկայացուցիչները, որոնք խիստ զարմացած էին, թե ինչ է կատարվում գրասենյակի առաջ: «Հանուն օրենքի» կազմակերպությունը պահանջագիր հանձնեց նրանց` հորդորելով նրանց զերծ մնալ Հայաստանում միասեռականության քարոզումից։