22.04.2025
ԵԽ-ն խորհուրդը աջակցում է ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին. ԵԽԽՎ նախագահ
prev Նախորդ նորություն

Հայաստանը պետք է զենք արտադրի ու այն արտահանի. Փաշինյան

Հայաստանը փորձարկման կենթարկի ռազմարդյունաբերության ոլորտում եղած մշակումները և համոզվելուց հետո, որ դրանք մարտունակ են, սերիական արտադրություն կունենա: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին, թե ինչ աշխատանքներ են իրականացվել ռազմական արդյունաբերության ուղղությամբ:


Վարչապետը նաև նշեց, որ այդ արտադրությունը պետք է միտված լինի արտահանմանը:


«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է լուրջ ֆինանսավորում հատկացնենք ռազմարդյունաբերությանը, որպեսզի սայլը տեղից շարժվի: Այսօր որոշ հաջողություններ ունենք, ունենք որոշ մշակումներ, որոնք կարող են արդյունքում դառնալ շատ լուրջ սերիական արտադրություն, բայց այս փուլում մեր խնդիրն է փորձաքննության ենթարկել այդ մշակումները, համոզվել դրանց մարտունակության մեջ, և հաջողության դեպքում սկսել դրանց սերիական արտադրությունը»,- ասաց Փաշինյանը:


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զենքի շուկան աշխարհում շատ մեծ շուկա է և Հայաստանը պետք է փորձի այդտեղ առաջարկ ունենալ: Եվ նախևառաջ կառավարությունը պետք է փոխի ռազմարդյունաբերական համալիրի ամբողջ փիլիսոփայությունն ու տրամաբանությունը: Փաշինյանը օրինակ բերեց՝ եթե արտադրում ենք զենքի մի տեսակ, որը շատ վաղուց արդեն տարբեր տեղեր արտադրվում է, ապա ինքը դա ռազմարդյունաբերական համալիր չի համարում:


«Ռազմարդյունաբերական համալիրը պետք է հիմնված լինի նոր տեխնոլոգիաների վրա: Պետք է նոր բան ստեղծել: Հայաստանը պետք է սեփական գաղափարներն ունենա ու դրանք իրագործի»,- հավելեց նա:


 

ՀՀ-ն շահագրգռված է զարգացնել եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը. վարչապետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան