ԵԽ-ն խորհուրդը աջակցում է ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին. ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի խորհուրդը աջակցում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարացման գործընթացին: Այս մասին Ազգային Ժողովում ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում գտնվող ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն:
«Մեր կողմից կրկին վերահաստատվեց այս գործընթացի հետագա աջակցման պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ մեր կողմից արծարծվեցին որոշ հարցեր, որոնք պետք է լուծում ստանան և որոնց առջև կանգնած է Եվրոպան. դրանք ատելության խոսքն են, հավասարությունը տղամարդկանց և կանանց միջև, պայքարը ազգայանականության դեմ, որոնք մարտահրավեր են ամբողջ Եվրոպայի համար և պետք է ամբողջ ջանքերով պայքարենք դրանց դեմ, որպեսզի ավելի հուսալի և հանգիստ ապահով մայրցամաք ունենանք», - ասաց եվրոպացի պաշտոնյան:
Նա կարևորեց քաղաքացիական հասարակությունը՝ նշելով, որ այն Հայաստանին հնարավորություն է տալիս մեկ քայլ առաջ գնալ:
Նշենք, որ ԵԽԽՎ նախագահը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ մարտի 27-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը:
Լիլիան Մորի Պասքիեն եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:
ԵԽԽՎ նախագահը նշել է, որ այսօր էլ դեռ իրականացվում են ցեղասպանություններ եւ պետք է պայքարել ատելության, այլատյացության եւ խտրականության դեմ: «Դրանք հանգեցնում են հանցագործությունների եւ դեմ են մարդու իրավունքներին, արժանապատվությանը»,- ասել է Լիլիան Մորի Պասքիեն: