Ռումբերի մասին ահազանգերը կեղծ են եղել. ԱԻՆ
Մեկ օրվա ընթացքում ԱԻՆ-ը ռումբի տեղադրման կեղծ ահազանգեր է ստացել, տեղազննման արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ռումբի կեղծ ահազանագ է ստացել: Հունվարի 13-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Զաքյան 8 և Բաղրամյան պողոտայի թիվ 1 հասցեներում գտնվող «Vivarobet» բուքմեյքերական ընկերություններում, ժամը 19:40-ին՝ Սեբաստիա 123/2 հասցեում գործող«Fast Credit» վարկային կազմակերպությունում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից համապատասախանաբար մեկական մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Ժամը 20:00-ի դրությամբ կատարվել է տեղազննում և երեք հասցեներում էլ ռումբ չի հայտնաբերվել:
Ժամը 19:53-ի դրությամբ տեղեկություն է հաղորդվել, որ ռումբ է տեղադրված Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում:
Փրկարարները ոստիկանության կինոլոգիական խմբի հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: