25.11.2024
Մամուլ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ
prev Նախորդ նորություն

Վանեցյանի հոր դեմ քրգործ չի հարուցվել. ՊԵԿ-ը հերքում է

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որով հերքում է այսօր մամուլում առկա տեղեկատվությունը:

«Այսօր «Ժամանակ» օրաթերթը լուր է տարածել «Սկանդալային քրգործ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ» վերնագրով: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հերքում է լուրը և տեղեկացնում, որ վերոհիշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, ըստ մամուլի` ՊԵԿ օպերատիվ վարչությունը զբաղվում է և անգամ քրեական գործ է հարուցել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի ընկերության դեմ։ «Ընկերությունը զբաղվում է ծաղկի ներկրմամբ և անցած տարեվերջին հայտնվել է ՊԵԿ օպերվարչության ուշադրության կենտրոնում։ Նշենք, որ Գագիկ Վանեցյանը խոշոր գործարար է։ Նրան պատկանող «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին, 50.000 դրամ կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Գագիկ Վանեցյանն է»: