24.11.2024
Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքով ՌՈ-ում հարուցվել է քրգործ
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՊԵԿ-ը քրեական գործ է հարուցել Արթուր Վանեցյանի հոր դեմ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ օպերատիվ վարչությունը զբաղվում է և անգամ քրեական գործ է հարուցել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հոր՝ Գագիկ Վանեցյանի ընկերության դեմ։ «Ընկերությունը զբաղվում է ծաղկի ներկրմամբ և անցած տարեվերջին հայտնվել է ՊԵԿ օպերվարչության ուշադրության կենտրոնում։ Նշենք, որ Գագիկ Վանեցյանը խոշոր գործարար է։ Նրան պատկանող «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին, 50.000 դրամ կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Գագիկ Վանեցյանն է»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա: Տեղեկություններ կան, որ առաջիկայում Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ հեռանալու են նաև նրա տեղակալներ Արսեն Բաբայանը և Ռուբեն Գրիգորյանը: Սակայն իր պաշտոնում մնալու ցանկություն ունի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ նա այս ընթացքում փորձել է ջերմ կապեր հաստատել Ալեն Սիմոնյանի հետ, իր պաշտոնը պահպանելու համար: Գագիկ Մխեյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ճիշտ են մեզ հասած տեղեկությունները: «Ես աշխատում եմ մեծ պատասխանատվությամբ և շարունակելու եմ աշխատել մեծ պատասխանատվությամբ: Մնացածը հետագայում կերեւա: Բոլորը ինձ լավ ճանաչում են, իմ բնավորությունը գիտեն: Աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար ես բոլորի հետ էլ լինում եմ շատ լավ հարաբերությունների մեջ: Դա մեր սուրբ պարտականությունն է, կապ չունի՝ պատգամավորը կլինի ԵԼՔ-ից, թե՝ ՀՀԿ-ից»,- ասաց Գագիկ Մխեյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում քննարկում են «Իմ քայլը» դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու հարցը: ԲՀԿ-ականներն ասում են, որ դա իր ձևով շատ նման կլինի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը, երբ խոսքը ոչ թե կոալիցիայի, այլ իշխանությանը ինչ-որ մաս կազմելու մասին է: ԲՀԿ-ում հույս ունեն, որ այդ համագործակցության արդյունքում իրենք կստանան Արմավիրի, Կոտայքի և Շիրակի մարզպետների պաշտոնները, հնարավոր է՝ նաև նախարարական պորտֆելներ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Ըստ մեր աղբյուրի՝ Էնֆիաջյանի թեկնածությունը համաձայնեցված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Թե ինչու է ընտրվել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, կարելի է միայն ենթադրել. նա համարվում է բացարձակ կառավարելի և հաստատապես իշխանության համար որևէ խնդիր չի առաջացնի՝ ի տարբերություն Միքայել Մելքումյանի, ով երբեմն-երբեմն դուրս էր գալիս թույլատրելիի սահմաններից և հակադրվում իշխանություններին»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նոր իշխանությունները սկսել են ցուցակագրել հայ գյուղացիության ունեցվածքը՝ հասկանալու համար, թե ով ինչ ունի` քանի խոզ, հավ, կով կամ բադ: Թե ինչի համար է արվում այս կեղծ ինվենտարիզացիան, այնքան էլ հասկանալի չէ, քանի որ գյուղացիները սովորույթի ուժով կամ ինչ-որ մտավախությունից ելնելով թաքցնում են իրենց ունեցվածքը, կամ ցուցակագրողները ուղղակի մոտավոր և կամայական թվեր են գրում: Արդյունքում՝ հրապարակվելու են թվեր, որոնք ոչ մի կապ չունեն իրականության հետ»: