25.11.2024
Պուտինը մեկնաբանել է ԱՄՆ-ի` Սիրիայից իր զորքերը դուրս բերելու որոշումը
prev Նախորդ նորություն

Ֆրանսիայի ռազմական ներկայությունը Սիրիայում կշարունակվի

Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, թեև ԱՄՆ-ը որոշել է դուրս բերել իր զորքերը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից եվրոպական գործերով նախարար Նատալի Լուազոն:


Նախարարը նշել է, որ, չնայած հաջողություններին, ահաբեկչության դեմ պայքարը դեռ չի ավարտվել:


«Մեծ հաջողությունների ենք հասել: Ճիշտ է, դա արել ենք կոալիցիայի հետ համատեղ, սակայն պայքարը շարունակվում է, մենք այն կշարունակենք»,- ասել է Լուազոն: