25.11.2024
Ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար. 168.am
prev Նախորդ նորություն

«Արմենալ»-ը շունչ կքաշի. ԱՄՆ-ն հանում է «Ռուսալ»-ի վրայից պատժամիջոցը

ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Ռուսալ»-ի վրայից սանկցիան հանում է ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը: «Արմենալ»-ը շունչ կքաշի, հայ-ամերիկյան առևտրաշրջանառությունը` նույնպես»: Նա հրապարակել է նաեւ ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտի որոշման տեքստը: 



Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների հետևանքով Русал-ի հայաստանյան ձեռնարկությունը սկսել էր կրճատել արտադրանքը: Այդ մասին հայտնել էր Reuters-ը՝ ընդգծելով, որ տեղեկությունը ստացել է երկու աղբյուրներից:


Ամերիկյան պատժամիջոցների հետևանքով «Ռուսալ Արմենալ»-ը ձեռնամուխ էր եղել արտադրության ծավալների կրճատմանը, ինչի հետևանքով էլ 670 աշխատակից ունեցող ընկերությունը այս տարվա սեպտեմբերի վեջին հարկադիր արձակուրդի էր ուղարկելու 184 աշխատակցի: Ըստ ռուսաստանյան լրատվական գործակալության, 2016թ․ «Ռուսալ Արմենալ»-ը արտադրել էր 30 հազար տոննա ալյումինե նրբաթիթեղ, 2017թ․՝ 33.7 հազար տոնա, որի հիմնական մասն արտահանվում է Մացյալ Նահանգներ:


Արտադրության ծավալների կրճատման հետեւանքով մոտ մեկ երրորդով կրճատվել էին նաեւ «Ռուսալ Արմենալ» ընկերության հարկային վճարները:


Պետեկամուտների կոմիտեի այս տարվա սեպտեմբերին հրապարակած տվյալների համաձայն, ռուսաստանյան Русал ընկերությանը պատկանող «Ռուսալ Արմենալ» ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջե է փոխանցել 667.6 միլիոն դրամ հարկ ու տուրք, ինչը 31.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2017թ․ առաջին կիսամյակում «Ռուսալ Արմենալ»-ը վճարել էր 969.9 միլիոն դրամ):


Եթե 2017թ․ առաջին կիսամյակի ավարտին «Ռուսալ Արմենալ»-ը հայաստանյան առաջին հազար խոշոր հարկատուների ցանկում 64-րդն էր, ապա այս տարվա առաջին կիսամյակի վերջին արդեն 122-րդն էր:


Ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող Русал ընկերությունը դեռևս 1940 թ․ հիմնդրված Քանաքեռի ալյումինի գործարանը ձեռք բերեց 2000թ․, որի հիման վրա էլ ստեղծվեց «Ռուսալ Արմենալ»-ը: Ներկայում Русал-ը համարվում է ալյումինի արտադրության ոլորտում գործող աշխարհում երկրորդ խոշոր ընկերությունը: