25.11.2024
ՀՀ-ն չի կառուցում մի երկրի հետ հարաբերություները ի վնաս այլ երկրների. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար. 168.am

«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, եւ դա քննարկման ենթակա չէ:

Աղբյուրը փորձել է մեկնաբանություն ստանալ Ավինյանից, սակայն կառույցից տեղեկացրել են, որ գրասենյակը, ըստ սահմանված կարգի, 5 օրվա ընթացքում կպատասխանի հարցմանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մոտ 10 օր առաջ հայտարարել էր, որ անկախ դրանից, գազի մատակարարման դադարեցում չի լինի, իսկ նոր գինը կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո:

Ներկայումս Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով»: