25.11.2024
Ալեքսանդր Լուկաշենկոյի բոլոր հարցերին տեղում տրվել են սպառիչ պատասխաններ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Մանե Թանդիլյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ազգային Ժողովի երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է կուսակցության խոսնակ Անի Սամսոնյանը:

Հիշեցնենք, երեկ «Իմ քայլը» դաշինքը որոշում է կայացրել, թե ովքեր են զբաղեցնելու ԱԺ ղեկավարության պաշտոնները: Ինչպես և շրջանառվում էր, ԱԺ նախագահ կառաջադրվի ներկայումս առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ ԱԺ երկու իշխանական փոխնախագահներ կլինեն Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը:


Մամուլը պարբերաբար գրում էր այն մասին, որ երրորդ փոխնախագահի պաշտոնում կառաջադրվի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն և հնչեցվում էին անուններ` Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան: Սպասենք առաջադրման, իսկ քվեարկությունը կորոշի։


Անի Սամսոնյանը նաև հրապարակել է օրենսդրությունը, համաձայն որի «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից: Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալներն ընտրվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: