26.11.2024
«Սասնա ծռերը» հորդորում են կառավարությանը վերանայել ՌԴ-ի ռազմական ներկայության պայմանները
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանին

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի և Եվրոպական Միության միջև 2018թ. նոյեմբերի 29-ին և դեկտեմբերի 7-ին ստորագրված «ԵՄ-ն քաղաքացիների համար»՝ «Հայաստանում ժողովրդավարության ամրապնդում» ֆինանսավորման համաձայնագիրը:


Համաձայնագրի նպատակն է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, կառավարության նկատմամբ վստահության բարձրացումը և Հայաստանում քաղաքացիական հասարակության ներգրավվածության մակարդակի բարձրացումը:


Հիմնավորման մեջ նշված է, որ ծրագրի արդյունքում նախատեսվում են մի շարք ուղղություններով արդյունքների գրանցում՝ թափանցիկ և վստահելի ընտրություններ, կառավարության բաց գործելաոճ և հաշվետվողականություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բարձրացում, քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության մեխանիզմ, մասնակցային ժողովրդավարության զարգացում, Հայաստանում ակտիվ լրատվական միջավայրի զարգացում, կանանց ներգրավվածության ամրապնդում և այլն:


Ծրագիրը նաև նպաստում է 2030 թվականի օրակարգի հիմնականում հետևյալ Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) աստիճանաբար հասնելուն՝ «Հասնել գենդերային հավասարության և իրավազորել բոլոր կանանց և աղջիկներին» և «Խթանել խաղաղ և ներառական հասարակության կայուն զարգացումը, բոլորի համար ապահովել արդարադատության մատչելիություն և բոլոր մակարդակներում ստեղծել արդյունավետ, հաշվետու և ներառական ինստիտուտներ»։ Նախատեսված է նաև, որ ծրագիրը կնպաստի այլ ԿԶՆ-ին՝ «Ամենուրեք վերացնել աղքատության բոլոր ձևերը», «Ապահովել ներառական և հավասար որակյալ կրթություն», «Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջեւ»։


Համաձայնագրով նախատեսվող ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 8,04 մլն եվրո: