24.11.2024
Վրաստանը Ֆրանսիայի հետ համաձայնագիր է ստորագրել ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ
prev Նախորդ նորություն

Այսօր տոն է` ժողովուրդն իր կամքն է արտահայտում, իրավունք ունի ընտրելու. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկությունից հետո լրագրողներին ասացց, որ այսօր տոն է, քանի որ ժողովուրդն իր կամքն է արտահայտում, իրավունք ունի ընտրելու:

«Քաղաքացին պետք է իր կամքն արտահայտի, սա տոն է, և ես հույս ունեմ, որ մեզանից յուրաքանչյուրը կգնա ընտրության` ազատ, անկաշկանդ և անկախ, անկախ նրանից, թե ում է իր ձայնը տալու»,- ասաց նա:

Նախագահի խոսքով, սա պետք է լինեն ընտրություններ ապագայի համար, յուրաքանչյուր ընտրող պետք է դատի իր խղճով, մտածի իր ընտանիքի մասին ու նաև այն պատասխանատվության մասին, որ ինքը կրում է: 


«Պատասխանատվություն կրում են բոլորը` և’ նախագահը, և’ վարչապետը, և’ կառավարությունը, և’ քաղաքացին: Եվ սա յուրաքանչյուր քաղաքացու համար իր պատասխանատվությունը ցույց տալու պահն է»,- հավելեց Արմեն Սարգսյանը: