24.11.2024
Այսօր տոն է` ժողովուրդն իր կամքն է արտահայտում, իրավունք ունի ընտրելու. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

ԲՀԿ–ն երբեք ընտրակաշառք չի բաժանել և չի բաժանի. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը գոհ չէ նախընտրական դեբատից, որին մասնակցություն ունեցավ: Նրա խոսքով, « աշխարհը սպասում էր, որ քաղաքական կուսակցությունների ղեկավարները լիարժեք ներկայացնեին իրենց ծրագրերը, ոնց են անելու ամեն ոլորտում, թե չէ ճոխ խոսել բոլորը կարող են»։

Նա նաև հայտարարեց, որ ԲՀԿ–ն երբեք ընտրակաշառք չի բաժանել.

«Չի բաժանել և չի բաժանի: Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններին 340 դեպք եղավ, ԲՀԿ–ի ներկայացուցիչներին տարան բաժիններ, պահեցին ու լիարժեք ոչ մի բան չի եղել։ Եթե որևիցե մեկը տեղեկություն է տալիս, պետք է տեղեկությունը սխալ լինելու համար նա պատասխանատվության ենթարկվի, բայց ոչ մեկին էլ պատասխանատվության չենթարկեցին»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը: