22.04.2025
ՊՆ-մատակարարներ պայմանագրերով մոտ 700 մլն դրամի պարտավորություններ չեն կատարվել
prev Նախորդ նորություն

Ալեքսանդր Լուկաշենկոն հրավերի է սպասում, որպեսզի ժամանի Երևան. Ծառուկյան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրավերի է սպասում, որպեսզի ժամանի Երևան և քննարկի երկկողմ և բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:


Նրա խոսքով, չկա խնդիր, որը հնարավոր չէ լուծել (խոսքը նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մասին է- խմբ.):


Հիշեցնենք, նախօրեին Լուկաշենկոն ԵԱՏՄ անդամ-պետությունների առաջնորդների հանդիպումից հետո հայտարարեց, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ հարցը լուծվել է, պաշտոնը հավանաբար կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը: Սակայն ավելի ուշ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակը հերքել էր նրան՝ նշելով, որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, իսկ Երևանը չի փոխել իր դիրքորոշումը այդ հարցում:


Այսօր նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որը հայտարարեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեռ լուծված չէ:


 

«Հյուսիս-հարավի» շինարարության ժամանակ հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան