26.11.2024
Սթափվեք, հարգելիներս, և զբաղվեք ձեր աշխատանքով. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի իշխանություններին
prev Նախորդ նորություն

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 մլն 575.939 ընտրող

Հայաստանի Հարապետության ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:


ՀՀ ոստիկանության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.


«Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը:

Այսպես. քվեարկության օրվանից առաջ 10-րդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.575.939

որից՝
- ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 4.477,
- հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 74»: