25.04.2025
Խաշուկջիին մասնատել են երաժշտության ներքո. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Էրաղչի. ՀԳՀԾ-ն հայտնվել է ծանր պայմաններում

Բրյուսելում Իրանի ու Եվրոպայի միջուկային խաղաղ համագործակցության թեմայով երրորդ սեմինարի ժամանակ, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է, որ ՀԳՀԾ-ն քաղաքական կարևոր ձեռքբերում է և Իրանը լիարժեքորեն հավատարիմ է մնացել իր ստանձնած պարտավորություններին: Սակայն իրողությունն այն է, որ դեռ չեն իրականացվել այն գործնական մեխանիզմները, որոնց միջոցով Իրանը կարող է օգտվել ՀԳՀԾ-ի տնտեսական առավելություններից:


Էրաղչին նշել է, որ այս գործընթացի շարունակվելը հոսադրիչ չէ և այս համաձայնությունը ծանր պայմաններում է գտնվում:


ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է, որը ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները վավերացրել են թիվ 2231 բանաձևի շրջանակում: Սակայն ԱՄՆ-ն այդ համաձայնությունից դուրս գալով և շրջափակումները վերականգնելով, ոչ միայն ոտնահարել է այն, այլև մյուս երկրներին պատժում է դրան հետևելու համար և զրոյի է հասցրել այդ համաձայնության շրջանակում Իրանի շահերին հասանելիությունը:

Փորձագետ. Սիրիայում ՌԴ-ի զինվորականներն անգին փործ են ձեռք բերել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար