25.04.2025
ԵՄ-ն կշարունակի Իրանի հետ համագործակցությունը խաղաղ ատոմի ոլորտում
prev Նախորդ նորություն

Խաշուկջիին մասնատել են երաժշտության ներքո. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն կարծում է, որ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի մարմինը մասնատել են երաժշտության ներքո:


«Ես լսել եմ ձայնագրությունները: Դա կանխամտածված սպանություն էր….Կարելի է լսել, թե ինչպես է դատաբժշկական փորձագետը ցուցումներ տալիս մյուսներին` պետք երաժշտություն լսել մարմինը մասնատելու ժամանակ: Կարելի է նկատել, որ նա հաճույք է ստանում»,- ասել է նա Suddeutsche Zeitung թերթի հետ զրույցում:


«Մենք չենք կարծում, որ Թուրքիա ժամանած մարդիկ ինքնուրույն են գործել: Նրանք այդքան համարձակություն չէին ունենա: Սակայն առանց ապացույցների չեմ կարող ոչինչ ասել»,- հավելել է Չավուշօղլուն:

Էրաղչի. ՀԳՀԾ-ն հայտնվել է ծանր պայմաններում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար