ԱՄՆ բանակն աշխարհում ամենաուժեղների վարկանիշում առաջինն է, ՌԴ-ինը՝ երկրորդը
Ռուսական բանակն աշխարհում ամենաուժեղների վարկանիշում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հայտնում է Business Insider կայքը։
Փորձագետներն ավելի քան 50 ցուցանիշ են հաշվի առել, որոնց թվում՝ ունեցած սպառազինությունների բազմազանությունը, մոբիլիզացիայի պոտենցիալը, արդյունաբերության զարգացման մակարդակը, բնական պաշարները եւ այլ գործոններ:
Առավելություն են ստացել միջուկային տերությունները եւ ՆԱՏՕ-ի անդամները։ Այն երկրները , որոնք ելք չունեն դեպի ծովը, հետեւաբար չունեն նավատորմ, բալերը չեն հանվել։
Վարկանիշում առաջատարն ԱՄՆ-ն է։ Ամերիկյան զինծառայողների թիվը 2 միլիոնի է հասնում։ Բանակում մոտ 6000 տանկ կա, ավելի քան 13000 ինքնաթիռ, որոնց թվում մոտ 2000 կործանիչ, ռազմածովային նավատորմի 415 օդանավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանական բյուջեն հասնում է 647 մլրդ դոլարի։
Երկրորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայողների թիվը 3,5 մլն է։ Բանակն ունի 4000 ինքնաթիռ, ավելի քան 20000 տանկ եւ 352 նավ։ Ռազմական բյուջեն կազմում է 47 մլրդ դոլար։
Վարկանիշում երրորդ տեղը զբաղեցնում է Չինաստանը։ Առաջին տասնյակում են նաեւ Հնդկաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, Թուրքիան եւ Գերմանիան։