28.11.2024
Էնպես էիք «զարգացրել» տնտեսությունը, որ 10 տարում աղքատությունն աճել է.. Թունյանը՝ ՀՀԿ-
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ստորագրել է Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի հրամանագիրը ստորագրվելուց հետո:


Հ.Գ. ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի հնարավորություն չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»,- գրել է Փաշինյանը: