28.11.2024
Արմեն Սարգսյանը կօգնի Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ-ի հարցո՞ւմ. նախագահականի պարզաբանումը
prev Նախորդ նորություն

Հայաստանը փոխել է ՀԱՊԿ-ում իր մշտական եւ լիազոր ներկայացուցչին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Վիրաբյանին ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչելու մասին:


“Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.


Դավիթ ՎԻՐԱԲՅԱՆԻՆ հետ կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից”, - ասված է նախագահի հրամանագրում:


Մեկ այլ հրամանագրով նախագահը Վիկտոր Բիյագովին նշանակել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչ:


“Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.


Վիկտոր ԲԻՅԱԳՈՎԻՆ նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայա¬ցուցիչ (նստավայրը՝ Մոսկվա)”, - ասված է հրամանագրում: