26.11.2024
«Արարատ» բիզնես ցանց. ամերիկահայ գործարարները աջակցում են միմյանց
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

ՌԴ Քննչական կոմիտեն հրապարակել է տեսանյութ հրապարակել Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղուց, որտեղ օդանավի ակի տակ ընկնելու հետեւանքով 25-ամյա հայ տղամարդ էր մահացել:


Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, հղում անելով «ՏամՏամ» մեսենջերում ՔԿ-ի հաղորդագրությանը, թռիչքուղու երկայնքով մեծ քանակությամբ մարմնի փոքր մասեր են հայտնաբերվել: ՔԿ-ի աշխատակիցները ցույց են տվել սպորտային կոշիկի քուղը, ինչպես նաեւ տղամարդու բաճկոնի մորթին, որոնք մնացել են թռիչքուղու վրա:


Տելեգրամի Mash ալիքի հաղորդմամբ, մոտավորապես 18:00-ին տղամարդը ժամանել էր Շերեմետեւո, հետո 51-րդ մուտքից գնացել էր Երեւան թռիչքին, որից հետո դուրս եկել թռիչքուղի:


Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Եփրեմյանը ոստիկանների ուղեկցությամբ հասնում մուտքի մոտ, իջնում կառամատույցի ավտոբուսի մոտ, բայց չի նստում այն, այլ արագ քայլերով գնում է դեպի թռիչքուղին, պատմել է «Ինտերֆաքսի» աղբյուրը: Գործակալությունը նշում է, որ Եփրեմյանը չի հատել Ռուսաստանի սահմանը:


 


Ավելի վաղ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ Մոսկվայի Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա տեղի ունեցած պատահարի արդյունքում մահացած Եփրեմյան Ա. Գ.-ն (1993 թ. ծնված), Հայաստանի քաղաքացի էր:


Facebook-ում դեսպանատան էջում հաղորդվում է, որ ինքնությունը հաստատվել է քաղաքացուն Հայաստան վերադարձի համար տրամադրված վկայականով:


«ՌԴ ՔԿ-ից դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկացրել են, որ միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու համար քննչական գործողությունները շարունակվում են:


Դեսպանատունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ: Լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն ավելի ուշ»,- նշել է դեսպանատունը: