26.11.2024
Գերմանական նավթագազային ընկերությունը դադարեցրել է աշխատանքն Իրանում
prev Նախորդ նորություն

ԱԷՄԳ-ն 13-րդ անգամ հաստատեց ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը. Ղարիբաբադի

Վիեննայում հաստատված միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպանն ու մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի գործադրումը ստուգելու մասին ԱԷՄԳ-ի գերատեսչի զեկույցը 13-րդ անգամ հաստատում է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը:


ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, նա նշել է, որ ԱԷՄԳ-ի զեկույցում նշված է, որ 2016 թվականի հունվարին ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելու օրից գործակալությունը ՀԳՀԾ-ի կետերի համաձայն ստուգել և վերահսկել է Իրանի կողմից միջուկային պարտավորությունների գործադրմանը և քննության գործընթացում ու նաև անհրաժեշտ կայքերին հասանելիություն ունենալու հարցում որևէ խնդիր չի ունեցել։


Ղարիբաբադին ընդգծել է, որ հակառակ ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքին՝ Իրանն այդ համաձայնության հանդեպ պատասխանատու մոտեցում է ցուցաբերել. «Եթե ՀԳՀԾ-ի կողմերը ցանկանում են, որ այս համաձայնությունը պահպանվի, պետք է քայլեր անեն՝ ՀԳՀԾ-ի օգուտներին Իրանին հասանելիության ուղղությամբ»: