24.11.2024
Business Insider-ը ռուսական բանակն ամենաուժեղն է համարել Եվրոպայում
prev Նախորդ նորություն

Սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ակտիվությունը սպառնալիք է ՌԴ անվտանգությանը և անպատասխան չի մնա. ԱԳՆ

Ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվությունը իրական սպառնալիք է ստեղծում ՌԴ անվտանգության համար եւ անպատասխան չի կարող մնալ։ Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա ընդգծել է, որ դաշինքի գործունեությունը կոպտորեն խախտում է 1997թ․ մայիսի 27-ին ստորագրված «Ռուսաստան-ՆԱՏՕ փոխադարձ կապերի, համագործակցության եւ անվտանգության մասին հիմնարար փաստաթուղթը», որում ընդգծված է, որ չի կարելի մասնակից նոր երկրների տարածքում էական ռազմական ուժեր տեղակայել։


Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանի կողքին ՆԱՏՕ-ի ներկայությունը եւ ռազմական ենթակառուցվածքները «չեն կարող անպատասխան մնալ»։

Միաժամանակ, նախարարն ասել է, որ Ռուսաստանը լարվածություն չի ուզում եւ հանդես է գալիս ՆԱՏՕ-ի հետ մշտական կապերը վերանայելու օգտին: