5.04.2026
Վրաստանը կշարունակի ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին ինտեգրվելու քաղաքականությունը
prev Նախորդ նորություն

Սիրիան կարող Է ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց բարձրացնել

Սիրիան քննարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առանձին երկրների հետ առեւտրական արտոնությունների ռեժիմ բացելու հնարավորությունը եւ մոտ ապագայում, հնարավոր է, միավորմանն անդամակցելու հարց առաջ քաշի: «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտնել է հանրապետության Էկոնոմիկայի նախարար Սամեր ալ Խալիլը:


«Եվրասիական միավորմանն անդամակցելու համար անհրաժեշտ է նախ կնքել մաքսային համաձայնագրեր, կարգավորել այդ ոլորտի օրենսդրությունը, ստանալ բոլոր մասնակից երկրների համաձայնությունը: Ազատ առեւտրի գոտու բացումն այդ առումով ավելի հեշտ է, բայց կրկին՝ ընդհանուր համաձայնության առկայության դեպքում,- ասել է նա:- Ուստի մենք քննարկում ենք առանձին երկրների, օրինակ, Ռուսաստանի հետ առեւտրական արտոնությունների ռեժիմ բացելու հնարավորությունը: Սիրիայի տնտեսությունը սրընթաց զարգանում է, եւ, հնարավոր է, մենք արդեն մոտ ապագայում ԵԱՏՄ-ին անդամակցելու հարց բարձրացնենք»:

Շառլ Ազնավուրի անունով փողոց եւ պուրակ կանվանակոչվի Ախալքալաքում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար