25.04.2025
Ֆելգենգաուեր. ղարաբաղյան հարցն այսօր Վաշինգտոնի համար հրատապ խնդիր չէ
prev Նախորդ նորություն

Իրանը չի վախենում ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից. Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նախաշեմին հայտարարել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից:


«Ժողովուրդը պետք է իմանա, որ կառավարությունը չի վախենում ամերիկյան սպառնալիքներից»,- ասել է Ռոուհանին, ելույթ ունենալով կառավարության նիստում:


Ռոուհանին նշել է, որ իրանցի ժողովուրդը հաստատակամություն ու տոկունություն կդրսևորի ամերիկյան պատժամիջոցների դեմ հանդիման, որոնք նա որակել է «ամերիկացիների կողմից կեղեքման» նոր փուլ: Ընդսմին Ռոուհանին չի բացառել, որ ժողովուրդը հաջորդ մի քանի ամսվա ընթացքում խնդիրներ կունենա, որոնց սրությունը մեղմացնելու համար կառավարությունը կձեռնարկի առկա բոլոր հնարավորությունները:

Իդլիբի ապառազմականացված գոտուց դուրս է բերվել ավելի քան 2450 գրոհային
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար