26.11.2024
Հնդկաստանը С-400 համակարգերը ձեռք կբերի ռուբլով
prev Նախորդ նորություն

Ֆելգենգաուեր. ղարաբաղյան հարցն այսօր Վաշինգտոնի համար հրատապ խնդիր չէ

«Կողմերին այս կամ այն ձևաչափով կարգավորումը պարտադրելու լծակներ ոչ Մոսկվան, ոչ էլ առավել ևս Վաշինգտոնը չունեն։ Բացի այդ, ղարաբաղյան խնդիրն այսօր Վաշինգտոնի համար հրատապ խնդիր չէ, Վաշինգտոնին հետաքրքրում է Իրանը և Հայաստանի կապերը Իրանի հետ», - հայտարարել է փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:


Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի խորհրդականի այն հայտարարությանը, թե խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանի ղեկավարած կառավարությունը կկարողանա գնալ համարձակ քայլերի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, ռուսաստանցի փորձագետը, ով տասնյակ տարիներ արդեն զբաղվում է այս խնդրով, դրան լուրջ չի վերաբերվում։