23.11.2024
Ազգային անվտանգության սպառնալիք. ո՞վ է ՀՀ-ում ԼԳԲՏ ֆորումի կազմակերպիչն ու ֆինանսավորողը
prev Նախորդ նորություն

Համաներումը ՔԿՀ-ներ բեռնաթափելու նպատակ չունի. նախագիծը ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ Ազգային ժողովը համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծն ընդունեց առաջին ընթերցմամբ: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ դրան կողմ քվեարկեց 72 պատգամավոր։


Ավելի վաղ որոշում էր կայացվել, որ նախագիծը կքննարկվի 24--ամյա ռեժիմով, ինչը նշանակում է, որ երկրորդ և վերջին ընթերցմամբ քննարկումները կկայանան արդեն վաղը։


Ներկայացնելով այն ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հայտարարեց,  որ ի տարբերություն տարածված կարծիքի՝ համաներումը քրեակատարողական հիմնարկներ բեռնաթափելու նպատակ չունի, այլ բացառապես հումանիտար ակտ է, որը կոչված է հաշտության: 


«Քրեակատարողական հիմնարկներում գտնվող 2888 անձանցից պատժից կազատվի 270-ը, այսինքն՝  շուրջ 15 տոկոսը, 396 անձի պատժի չկրած մասը կկրճատվի, այսինքն, հիմնարկներում պահվող ավելի քան 660 դատապարտյալի վրա կկիրառվի համաներում, որը կազմում է դատապարտյալների ավելի քան 30 տոկոսը: Համաներումը կտարածվի պրոբացիայի տակ գտնվող 2720 անձի նկատմամբ։ Բացի այդ, Քննչական կոմիտեում քննվող 6140 քրեական գործերից 1096-ի նկատմամբ կկիրառվի համաներում», - հայտարարեց նախարարը։ 


Բացի այս, Զեյնալյանը նշեց, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 93 ցմահ դատապարտյալների նկատմամբ անհատական մոտեցում է ցուցաբերվելու:


«Վերջերս աննախադեպ որոշում կայացվեց ու դրական եզրակացություն տրվեց ցմահ դատապարտյալի նկատմամբ, ով պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց պատժից։ Սա աննախադեպ բան էր։ 93 ցմահ դատապարտյալը Հայաստանի համար բավականին շատ է, և բոլորի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերվելու է՝ հաշվի առնելով ներկայացվող փաստարկներ», - հայտարարեց Զեյնալյանը: