23.11.2024
ԱՄՆ-ից փոստի միջոցով Հայաստան առաքել էին զենք-զինամթերք,. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Ազգային անվտանգության սպառնալիք. ո՞վ է ՀՀ-ում ԼԳԲՏ ֆորումի կազմակերպիչն ու ֆինանսավորողը

Այսօր մեր երկրում տեղի են ունենում գործընթացներ, որոնք այլասերվածության բացահայտ քարոզչություն են և վտանգում են ազգային անվտանգությունն ու հայ ավանդական ընտանիքը: Այս մասին «Ավանդական արժեքները որպես հայ պետականության հիմք. եկեղեցու դերը ազգային անվտանգության, քաղաքական կայունության և հասարակական համաձայնության ապահովման հարցում» քննարկման ժամանակ հայտարարեց միջազգային հումանիտր զարգացման ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով, նոյեմբերի 15-18-ը Երևանում կայանալիք ԼԳԲՏ քրիստոնեաների ֆորումը դրա վառ ապացույցն է: Ղուկասյանը նշեց, որ ֆորումի հեղինակն ու դոնորը ամերիկյանը «Arcus» հիմնադրամն է, որը հիմնվել է 2000 թվականին ԱՄՆ-ում, Միչիգան նահանգում: Այն գրասենյակներ ունի Նյու Յորքում և Քեմբրիջում: Հիմնադիր-նախագահ է հանդիսանում Ջոն Սթրայքերը, որի ունեցվածքը կազմում է 2,9 մլրդ դոլար: Արման Ղուկասյանի խոսքով` հենց այս կազմակերպության աջակցությամբ է, որ ֆորումը անցկացվել է տարբեր երկրներում (Հայաստանում տեղի կունենա թվով 11-րդ համաժողովը):

«Ակնհայտ փորձ է արվում խեղաթյուրել մեր կրոնը և կապել այն ինչ-որ երևույթների հետ: Խնդիրը ոչ միայն ԼԳԲՏ երևույթի մեջ է, այլ սա բացահայտ ոտնձգություն է մեր կրոնի նկատմամբ»,- ասաց բանախոսը:

Նա նշեց, որ հիմնադրամը վարում է ագրեսիվ կամպանիա, որն ուղղված է կրոնական էթիկայի և բարոյականության վերացմանը սեռական հարաբերություններում, ընտանիքներում ու ամուսնական հարաբերություններում: Եվ ուշագրավ է, որ «Arcus» հիմնադրամը խոշոր գրանտային միջոցներ է տրամադրում ոչ միայն ԼԳԲՏ քարոզչությանը, այլև մարդանման կապիկների պաշտպանությանը: Այդպես, միայն 2017 թվականին հիմնադրամը 28,7 մլն դոլարի գրանտ է հատկացրել , որից 10,8 մլն դոլարն ուղղվել է մարդանման կապիկների պաշտպանությանը, իսկ 17,9 մլն դոլարը` ԼԳԲՏ քարոզչությանը:

Բանախոսն ասաց, որ ֆորումի կազմակերպիչների մեջ կարելի է տեսնել նաև Սորոսի հիմնադրամի հետքը: Եվ հորդորեց ՀՀ համապատասխան մարմիններին ուշադիր զննել ու ուսումնասիրել արևմտյան գրանտերով և ֆինանսավորմամբ գործող հայաստանյան կազմակերպություններին, որոնք հանդիսանում են Հայաստանում նման միջոցառումների անցկաման համահեղինակները: Միևնույն ժամանակ Ղուկասյանը նկատեց, որ քաղաքական դաշտի ներկայացուցիչները որևէ կերպ չեն անդրադառնում այս խայտառակ միջոցառմանը, կարծես Հայաստանում նման ֆորումի անցկացումը նորմալ երևույթ է.

«Սա սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, ինչպես նաև սա փորձ է ազդեցություն ունենալ Հայաստանում ներքին գործընթացների վրա: Սա լուրջ մարտահրավեր է, որը պետք է կանխել` հստակ գնահատական տալով երևույթին ու գիտակցելով, թե ովքեր են դրա հասցեատերերը»,- հավելեց նա:

«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն էլ նշեց, որ Հայաստանում երկու ինստիտուտ է մնացել, ուր Արևմուտքը դեռ չի կարողացել ներթափանցել` եկեղեցին և հայ ընտանիքը: Ըստ նրա, հարվածի տակ է հայ ավանդական ընտանիքը, քանի որ այլասերվածության քարոզչության թիրախը հենց դա է.

«Եթե դիմադրություն մեր ժողովրդի կողմից պատշաճ չեղավ, ապա այս ինստիտուտները վտանգված են: Հատկապես, որ մի քնի տարի է, ինչ օրենսդրական փոփոխություններ են նախապատրաստվում, որոնց թիրախը հենց մեր ավանդական արժեքներն են»,- շեշտեց նա: