ԱՄՆ-ից փոստի միջոցով Հայաստան առաքել էին զենք-զինամթերք,. ՊԵԿ
Այս տարվա հուլիսի 25-ին նախադեպը չունեցող դեպք ենք բացահայտել «Կարգո» բեռնային համալիրում, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ 2018 թվականի առաջին 10 ամիսների տվյալների ամփոփման ժամանակ:
«ԱՄՆ-ից փոստային առաքման մեջ հայտնաբերվել է մեկ հատ «Sig Sauer» տեսակի ատրճանակ, մեկ ինքնաձիգ «Rochester» տեսակի եւ մեկ «Witness» տեսակի ատրճանակ: Այսինքն՝ ԱՄՆ-ից փոստի միջոցով առաքել էին զենք-զինամթերք, նման նախադեպ չունեինք»,- նշեց Վարդանյանը:
Վարդանյանը նկատեց, որ մաքսանենգ ճանապարհով զենքերի ներմուծումը ՀՀ կանխվել է, հարուցվել է քրգործ:
Վարդանյանի խոսքով՝ զենքերը փաթեթավորված են եղել այնպիսի նյութերով, որոնք սքան ապարատը չի կարողացել ցույց տալ, մինչդեռ որոշակի կասկած է առաջացել եւ փաթեթավորումը բացելուց հետո պարզվել է, որ փորձ է արվել անօրինական ճանապարհով հանրապետություն ներմուծել զենք-զինամթերք: