25.11.2024
«Իմեդի» հեռուստաընկերությունն իրեն պաշտոնապես «Վրացական երազանքի» խոսափողն է հայտարարել
prev Նախորդ նորություն

Ախալքալաքում ծեծի ենթարկված ընդդիմության եւս երեք ակտիվիստ տեղափոխվել է Թբիլիսի

Այսօր առավոտյան Թբիլիսի է տեղափոխվել երեկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքի նախընտրական շտաբի վրա հարձակման հետեւանքով տուժած եւս երեք ակտիվիստ, գրում է aliq.ge-ն:


Գիշերվա ընթացքում նրանց առողջական վիճակը վատթարացել է: Ըստ հիվանդանոցի վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկների, նրանք ուղեղի ցնցում են ստացել եւ վնասվածքներ ունեն գլխի հատվածում, այժմ գտնվում են վիրաբուժության բաժանմունքում: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:


Ախալքալաքի միջադեպից հետո եւս մեկ ակտիվիստ ավելի վաղ տեղափոխվել էր մայրաքաղաք: Միավորված ընդդիմության առաջնորդներն Ախալքալաքի հիվանդանոցի բժիշկներին մեղադրում են անուշադրության եւ հիվանդին անհիմն դուրս գրելու մեջ: Ընդդիմությունը հայտարարել է, թե օբյեկտիվ հետաքննության հույս էլ չունի:


«Գլխի հատվածում արտաքին վնասվածքներն ունեմ: Անցած գիշեր առողջական վիճակս ավելի բարդացավ, տեղափոխեցին Թբիլիսի: Այս միջադեպով «Վրացական երազանքը» փորձում է քաղաքական հակառակորդներին վախեցնել, նրանց նպատակն է ուժ ցուցադրել: Հուսով եմ, որ հետաքննությունը կպարզի մեղավորներին»,- ասել է ընդդիմության տուժած ակտիվիստ Տիգրան Աբրահամյանը: