25.11.2024
Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ներում խնդրել Վրաստանի նախագահից
prev Նախորդ նորություն

«Իմեդի» հեռուստաընկերությունն իրեն պաշտոնապես «Վրացական երազանքի» խոսափողն է հայտարարել

«Իմեդի» հեռուստաընկերությունը հայտարարել է աշխատանքի արտակարգ ռեժիմի անցնելու մասին՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի եւ իշխանության «Ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության հնարավոր վերադարձի առնչությամբ: Այս հայտարարությունը հեռուստաըներկությունն արել է հոկտեմբերի 30-ի երեկոյան:


«Երկրորդ փուլից առաջ նախընտրական շրջանն առանձնապես բարդ կլինի, քանի որ ընտրության մի կողմում է հայտնվել «Ազգային շարժումը»: «Իմեդի» հեռուստաընկերությունը եւ նրա սեփականատերերն իրենց վրա զգացել են, թե ինչ է նշանակում իշխանության գլուխ «Ազգային շարժման» գտվելը: Ուստի «Իմեդին» նախընտրական շրջանում փոխում է եթերային ցանցը, եւ մենք կաշխատենք, որպեսզի ռեժիմը չվերադառնա»,- ասված է հայտարարության մեջ: Վաշաձեն իր նախընտրական արշավի ընթացքում հայտարարել է, որ պատրաստվում է ներում շնորհել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային, ինչպես նաեւ երկրի երրորդ նախագահի կառավարության այլ ներկայացուցիչների, որոնց դեմ քրեական գործեր են հարուցված: Մինչդեռ, հեռուստաալիքի ղեկավարությունը հանդես է գալիս իրադարձությունների նման զարգացման դեմ:


«2012 թվականի ընտրություններից հետո «Ազգային շարժումն» առաջին անգամ մոտեցել է այն բանին, որ անցյալը վերստին իրականություն դառնա: Հենց այդ պատճառով Էլ «Իմեդիի» համար անընդունելի է Գրիգոլ Վաշաձեի նախագահությունը»,- ասված է հայտարարության մեջ: