22.04.2025
Շուտով կկնքվեն նոր ֆինանսական պայմանագրեր. Սվիտալսկին՝ ՀՀ-ԵՄ համագործակցության մասին
prev Նախորդ նորություն

Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ներում խնդրել Վրաստանի նախագահից

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ ներում խնդրել երկրի գործող նախագահից, քանի «հանցանք չի գործել» և կպաշտպանի իր իրավունքները դատարանում, գրում է РИА Новости-ն:


«Ես չեմ պատրաստվում ներում խնդրել ո՛չ նախագահ Մարգվելաշվիլիից ո՛չ նախագահ Վաշաձեից: Երևում է՝ ինձ որևէ մեկի հետ են շփոթում: Ես Վրաստանից ոչինչ չեմ տարել և այն, ինչ ունեցել եմ, հանձնել եմ նախագահական գրադարանին...», - հայտարարել է Սահակաշվիլին «Рустави 2» հեռուստաալիքի եթերում:


Նա նաև հավելել է, որ Վրաստանում որևէ պաշտոն չի ուզում, սակայն դա չի նշանակում, որ ակտիվ կերպով չի ներկայացնելու իր դիրքորոշումը:

«Իմեդի» հեռուստաընկերությունն իրեն պաշտոնապես «Վրացական երազանքի» խոսափողն է հայտարարել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան