27.11.2024
Մամեդյարով. Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների
prev Նախորդ նորություն

Պուտինն անձամբ հրահանգել է, որ գազի գինը ՀՀ-ում լինի տրամաբանական. Փաշինյան

Գազի սակագների հարցով կառավարությունում աշխատանքային խմբի ստեղծումը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ իմ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հարցուպատասխանի ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով ստեղծված աշխատանքային խմբի անդամ, էներգետիկ ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանի վերջերս արված հայտարարությքւնը, ըստ որի ՀՀ-ում հնարավոր է գազի սակագինը նվազեցնել 10 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ 10 դրամով, մեծ հնչեղություն ստացավ: Նրան հակադարձեց և այդ հայտարարությունը «մանիպուլիատիվ» որակեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորությունը հերքել էր նաև ՀԷՑ-ը:


Նա ասաց, որ երբ ինքը Պուտինին ասել է, որ գազը ՌԴ-ից ստացվում է մի գնով եւ երկրի տարածքում վաճառվում է կրկնակի թանկ, նա զարմացել է:


«Նա հիշեց իր Գյումրի այցելությունը: Ասաց, որ մարդկանց հագուկապից հասկացել է, որ մարդկանց վիճակն այնքան էլ լավ չի եւ անձամբ հրահանգել է, որ բնակչության համար գազի գինը լինի տրամաբանական: Հիմա մենք պայմանավորվել ենք, որ հասկանանք, թե ինչ է կատարվում այդ ոլորտում եւ փաստարկների դաշտում գանք կոնկրետ լուծումների»,-ասաց Փաշինյանը:


Նրա խոսքով, ուրախ կլինի, եթե ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովն էլ կարողանա փաստեր արձանագրել, որոնք հետագայում հնարավոր կլինի քննարկել ռուս գործընկերների հետ:


Հայաստանը Ռուսաստանից մատակարարվող բնական գազի դիմաց մինչև այս տարվա վերջ վճարելու է 150 ԱՄՆ դոլար՝ հազար խոր. մետրի համար: Այս մասին ասված է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրում, որը ՀՀ կառավարությունը հաստատել է հոկտեմբերի 10-ին:


Դատելով կառավարության տրամադրվածությունից՝ առաջիկայում Հայաստանին սպասվում են գազային ծանր բանակցություններ Ռուսաստանի հետ:


Մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանին հնարավորինս արագ ավարտել Ռուսաստանից ստացվող գազի գնագոյացման վերլուծությունը և ներկայացնել առաջարկների փաթեթ` նոր գին սահմանելու համար։ Փաշինյանը սկզբից հետաքրքրվել է` հիմա ո՞ր փուլում են գազի վերաբերյալ բանակցությունները և ի՞նչ է արվել այդ ուղղությամբ։ Բաղրամյանն ասել է, որ մի հանդիպում արդեն եղել է։ Բայց չի նշվում, թե հանդիպմանն ինչ ձևաչափով է մասնակցել ռուսական կողմը։