26.11.2024
Այս պահին Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին խոսելն ավելորդ է. Զուրաբիշվիլի
prev Նախորդ նորություն

Մամեդյարով. Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների, որոնց նպատակը հակամարտության փուլային կարգավորումը սկսելն է:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բարձր մակարդակով կայացած զրույցը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ է բովանդակալից երկխոսություն վարել: Ցավոք, Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու շարունակվող քաղաքական անկայունությունը որոշ չափով արգելակել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մոտ ապագայում կկարողանա քաղաքական կամք դրսևորել՝ գործող ձևաչափի շրջանակում ու արդեն հայտնի օրակարգի հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու համար»: