26.11.2024
Ադրբեջանը կմեծացնի պաշտպանությանն ուղղված ծախսերը
prev Նախորդ նորություն

Այս պահին Լարսի այլընտրանքային ճանապարհի մասին խոսելն ավելորդ է. Զուրաբիշվիլի

Առկա իրականության մեջ այլընտրանքային ճանապարհ ունենալն անհավանական է: Այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին՝ Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:


«Հասկանալի է, որ Լարսի այլընտրանքային ճանապարհը բխում է Հայաստանի տնտեսական շահերից, սակայն մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք մեր՝ Վրաստանի շահերը: Այսօր մեր երկու շրջաններն օկուպացված են Ռուսաստանի կողմից, չկան դիվանագիտական հարաբերություններ: Այս պահին բացառվում է Ռուսաստանի հետ այլընտրանքային ճանապարհ բացելու գաղափարը: Ապագայում՝ տեսնենք»,- ասել է նա: