Էրդողանի կուսակցությունը 2019թ.-ի ՏԻՄ ընտրություններին կկորցնի ձայների մեծամասնությունը
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը գալիք 2019թ.-ի տեղական ընտրություններում շարունակելու է ընտրողներ կորցնել հօգուտ աջ Ազգայնական շարժում կուսակցության և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության:
Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխող կուսակցությունը կորցրել է լայն լսարանի հետ աշխատելու կարողությունից: Այդ մասին հայտարարել է Եվրասիա հետազոտական կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը:
Նա նշել է, որ ԱԶԿ-ն ընտրողներ է կորցրել հօգուտ Ազգայնական շարժում կուսակցության խորհրդարանական ընտրույուններում ու այդ տենդենցը շարունակելու է նաև տեղական ընտրություններում:
Ըստ նրա, ԱԶԿ-ն կհավաքի գալիք ընտրություններում 38 տոկոս, իսկ Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը`33 տոկոս:
Ինչ վերաբերվում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, ապա ըստ փորձագետի, այդ ուժը կկարողանա վերականգնել իր դիրքերը հատկապես քրդական Դիարբեքիրի, Մարդին ու Վանի շրջաններում: