23.11.2024
Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ռուս սահմանապահները բերման են ենթարկել 4 անձի. նրանք Հարավային Ասիայից են

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները բերման են ենթարկել 4 անձի, ովքեր փորձել են ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչության լրատվական ծառայությունը:


Համաձայն հաղորդագրության, բերման ենթարկվածները նախատեսել էին գիշերային ժամերին մոտենալ Արաքս գետին ու հատել սահմանը։


 Նախնական տվյալներով՝ նրանք Հարավային Ասիայից են, իսկ սահմանն ապօրինի հատելու փորձի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։


Բերման ենթարկվածները փոխանցվելու են ՀՀ իրավապահներին։