23.11.2024
Նոր ժամանակները աշխատանքի ժամանակներ են, աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ. Փաշինյան

Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի երեկվա հայտարարությունը:


Հիշեցնենք, Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Սա բուռն արձագանքի էր արժանացել Հայաստանում:


«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը», - ավելացրեց Նիկոլ Փաշինյանը։