19.02.2026
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով բեռնափոխադրումները հասցվելու են 3 միլիոն տոննայի
prev Նախորդ նորություն

Ուկրաինան, Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ կպայքարեն ահաբեկչության դեմ

Ուկրաինան և Թուրքիան կդառնան անդրազգային հանցավորության դեմ պայքարում քառակողմ միջկառավարական խմբի անդամներ, որին կմիանան նաև Ադրբեջանը և Վրաստանը:


Համապատասխան նախագիծը հաստատված է երկու երկրների պետական մակարդակով: Այն քննարկվել է Ուկրաինայի ազգային ոստիկանության նախագահ Սերգեյ Կնյազևի և Թուրքիայի Հանրապետության անվտանգության գլխավոր տնօրեն Ջելալ Ուզունքայի գլխավորած պատվիրակության հանդիպման ընթացքում:


«Մեր համապատասխան մարմինների հետ խորհրդակցելուց հետո մենք հավանություն ստացանք նման խմբի ստեղծման վերաբերյալ: Ցավոք, մեր գլոբալացվող աշխարհում հանցագործությունը չի սահմանափակվում որևէ երկրի սահմաններով: Կարծում եմ՝ եթե բոլոր երկրների ոստիկանության ծառայությունները համագործակցեն, դա շատ դրական արդյունքներ կտա: Ի վերջո, ցանկացած երկրի ոստիկանությունը նույն խնդիրներն ու լուծման նույն ուղիներն ունի»,- ասել է Ջելալ Ուզունքայը։

Իրանում հայտնել են զորահանդեսի ժամանակ ահաբեկչության կազմակերպչի ոչնչացման մասին
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան