25.11.2024
Շուրջ 1115 զինծառայող եւ 300 միավոր տեխնիկա. ՀԱՊԿ երկրները զորավարժություններ կանցկացնեն
prev Նախորդ նորություն

Գաղտնալսման պատվիրատուները հայտնի են. ԱԱԾ տնօրեն

ԱԱԾ տնօրեն  Արթուր Վանեցյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց, որ պարզվել են ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և իր հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները:  


«Պարզվել է շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել և ովքեր են պատվիրել։ Գաղտնալսման եղանակն այս պահին պարզվում է», - ասաց նա։


Ըստ նրա՝ պատվիրատուն հանրության շրջանում «լայն ճանաչում ունի», Հայաստանից է։


«Պատվիրատուն մեկն է, բայց այդ պատվիրատուի մասնակցությունը, փաստաթղթավորելը և հիմնավորելը շատ բարդ է, շատ-շատ բարդ, որը ցավոք սրտի այս փուլում չի լինում», - ավելացրեց նա։


Վանեցյանը նաև պատմեց, թե ինչպե՞ս է հնարավոր եղել գաղտնալսել իրեն ու ՀՔԾ պետին: Այդ պահին նա գտնվել է ռոումինգում, այդ ինտերնետային կապուղին պաշտպանված չէի եղել այն ընթացակարգերով, որոնք ապահովում են խոսակցության պաշտպանությունը երկրի ներսում:


Վանեցյանը հայտարարեց, որ գաղտնալսման ամբողջ նպատակը եղել է իր հրաժարականը։


Ինչ վերաբերում է գաղտնալսված խոսակցության բովանդակությանը, ապա նա շեշտեց, որ կարող է և պատրաստ է պարզաբանումներ տալ.


«Բովանդակության մասով կարող եմ պարզաբանումներ տալ բոլորին և միշտ։ Նշված օրը մենք ունեցել ենք 10 զանգ՝ 8 անգամ ինքն է ինձ զանգահարել, 2 անգամ՝ ես։ Մենք մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան է։ Մեր ամենաերկար խոսակցությունը 2,5 րոպե է տևել և այդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված են ու ներկայացված որպես մեկ խոսակցություն», - պատմեց նա։


Հիշեցնենք, սեպտեմբերի 11-ին Youtube կայքում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ու խոսվում այն մասին, թե ինչ պետք է անի դատավորը այդ հարցում: