25.11.2024
ԱՄՆ-ն Սիրիայում կմնա, քանի դեռ Իրանն իր ներկայությունն այնտեղ պահպանում է
prev Նախորդ նորություն

Գեներալ Հաթամի.«Իրանի ժողովուրդը երբեք չի ընկրկելու ԱՄՆ-ի առջև»

Իրանի Պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է տնտեսական ճնշումներով ու դաժան շրջափակումներով Իրանի ժողովրդին հետ կանգնեցնել իր հեղափոխական ուղուց: Սակայն Իրանի ժողովուրդը երբեք չի ընկրկելու թշնամու առջև: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:


Նա ԱՄՆ-ին և Սիոնիստական ռեժիմին համարել է Իրանի գլխավոր թշնամիները: «ԱՄՆ ուղեղային կենտրոնը և Սիոնիստական ռեժիմը փորձում են Իրանի ժողովրդի դեմ ճնշում գործադրելով և նրան ահաբեկելով, հեռացնել ասպարեզից, բայց նրանց երբեք դա չի հաջողվի»,- ասել է նա:


Խոսքն ուղղելով Իրանի թշնամիներին, Իրանի Պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարն ընդգծել է. «ԻԻՀ այսօր ռազմական արտադրանքների առումով ինքնաբավ է և աշխարհի ոչ մի ուժից կախում չունի»:


Գեներալ Հաթամին նաև նշել է, որ Իրանի ժողովուրդը ինչպես պարտադրյալ պատերազմում հաղթեց , այդպես էլ կհաղթի տնտեսական պատերազմում: