25.11.2024
Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում հանդիպում է ունեցել Էմոմալի Ռահմոնի հետ
prev Նախորդ նորություն

Փաշինյանի հետ բանակցությունների պատրաստ ենք, ԱԺ-ի լուծարումը խայտառակություն է. Սահակյան

Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովի լուծարման վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուծարման նախաձեռնությունը սխալ է որակում: Այս մասին ՀՀԿ-ի ԳՄ նիստից հետո հայտաարեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:


Սեպտեբերի 27-ին՝ երկարատեւ դադարից հետո, այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ տեղի ունեցավ: Նիստը վարում էր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո հանրապետականները լրագրողների հետ զրուցելու ցանկություն ընդհանրապես չունեին: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցին նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման հարցը եւս քննարկվել է: «Մեր հետ խորհրդակցելու որեւէ մեկը դեռ չի եկել, որ ինչ-որ բան ասենք», - ասաց նա:


Նա Ազգային ժողովի լուծարումը որակեց սխալ երեւույթ, սակայն չմանրամասնեց, թե ինչու է սխալ: Սահակյանն ավելի քան վստահ է, որ եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա «Հանրապետական» կուսկացությունն անպայման կմասնակցի: Հարցին՝ ՀՀԿ-ում ինչ կարծիք ունեն, որ Նիկոլ Փաշինյանը վերադառնալով Երեւան պատրաստվում է խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ բանակցել՝ 6-րդ գումարման ԱԺ-ն ցրելու շուրջ, Սահակյանը պատասխանեց. «Եթե վարչապետը կգա, կցանկանա քննարկումներ անել, այդ ժամանակ կքննարկենք: Մենք արտահերթ ընտրությունների հետ կապված միանշանակ հարց չենք քննարկել: Ես կարող եմ իմ կարծիքն ասել՝ դա սխալ երեւույթ է»:


Լրագրողի հարցին՝ ՀՀԿ-ն կաջակցի՞, որ խորհրդարանը լուծարվի, Սահակյանը նշեց. «Ինքնալուծարումը պետության համար վտանգավոր երեւույթներից մեկը կլինի, դա խայտառակություն է: Չեմ կարծում, որ խորհրդարանական մեծամասնությունը պիտի գնա այն ճանապարհով, որն առաջարկում է, ուզում է կառավարությունը»:


Դիտարկմանը՝ խորհրդարանական ինչ մեծամասնության մասին կարող է խոսք գնալ, երբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից պարզ դարձավ, որ ընտրությանը մասնակցած քաղաքացիների 80 տոկոսը վստահության քվեն տալիս է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Սահակյանը արձագանքեց. «Մենք զարմացանք, բայց պետք է նկատի ունենալ, որ ՀՀԿ-ն չէր մասնակցում ընտրություններին»,- ասաց նա եւ նշեց, որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ էր, սակայն գործող իշխանությունները նրան չաջակցեցին, նա հրաժարական տվեց, եւ այդ պատճառով էլ ՀՀԿ-ն չմասնակցեց ընտրություններին:


Հարցին՝ ՔՊ-ի 80 տոկոս քվե ստանալն արդեն ՀՀԿ-ի համար ազդակ չէ՞ր, որ նրանք ձեռնարկեին խորհրդարանի ինքնալուծարումը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մենք կքննարկենք՝ կլուծարե՞նք, թե՞ կմասնակցենք»,- ասաց նա եւ նշեց, որ բանակցությունների անհրաժեշտության դեպքում ՀՀԿ-ակնները կբանակցեն Նիկոլ Փաշինյանի հետ:


Գալուստ Սահակյանն ավելի քան վստահ է, որ Սահմանադրական փոփխություններ չեն լինելու, որը հնարավորություն կտա առանց վարչապետի հրաժարականի լուծարել 6-րդ գումարման ԱԺ-ն: Նա ընդգծում է, որ այսօր կառավարությունում միայն Նիկոլ Փաշինյանն է աշխատում, որը մտահոգիչ է:


Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ կհամագործակցի՞: «Ռոբերտ Քոչարյանը, եթե այնպիսի խնդիրներ առաջ կքաշի, որը մեր ծրագրերին մոտ է, այդ ժամանակ հնարավոր է որեւէ փոխհարաբերություն: Ցանկացած քաղաքական ուժ կարող է համագործակցել ցանկացած ուժի հետ»:


ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում «Հանրապետական» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել, թե ինչ հարցեր են քննարկել նիստի ընթացքում, նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների պատրաստ են: